Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի քննչական կոմիտեի Ալեքսանդրովյան քննչական բաժինը մեղադրանք է ներկայացրել Հայաստանի երկու քաղաքացիների ավազակային հարձակման եւ սպանության հոդվածներով:
Քննության տվյալներով, 2010թ. դեկտեմբերի 9-ին մեղադրյալներից մեկը տաքսի է կանչել Արմավիրից Մինվոդի հասնելու համար: Նրա խնդրանքով տաքսիստը մտել է Սաբլինսկոե գյուղ, որտեղ գտնվում էր մյուս մեղադրյալը: Այնտեղ չարագործները կացնով հարվածել են տաքսիստի գլխին, ապա դին գցել են ջրամբարը: Մեղադրյալներից մեկը ՎԱԶ-2110 մակնիշի մեքենայով հասել է Մինվոդի եւ հեռացել Ստավրոպոլի մարզից:
Մեղադրյալներին կալանավորել են, հետաքննությունը շարունակվում է:




























