«Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը, որը ՀԱՄԱՍ-ը սկսեց հոկտեմբերին Գազայի սահմաններից դուրս, վարկաբեկել է իսրայելական ռեժիմի ռազմական ռազմավարությունը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադ Փաքփուրը, հաղորդում է Tasnim-ը:

Գեներալ  Փաքփուրն այցելել է Իրանի հարավարևմտյան սահմանամերձ շրջաններում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազաները՝ իր զորքերի պատրաստվածությունը գնահատելու համար։

Նա  ՀԱՄԱՍ-ի գործողությունները որակել է որպես «անպաշտպան պաղեստինցի ժողովրդի ապստամբություն՝ վերջին 75 տարվա ընթացքում Իսրայելի դաժանության, օկուպացիայի և զանգվածային սպանությունների դեմ»: