Սիրիան, հոկտեմբերի 23-ին, հետ է կանչել իր դեսպանին ԱՄՆ-ից: Այս դիվանագիտական քայլը կատարվել է ի պատասխան ԱՄՆ իշխանությունների կողմից նմանատիպ քայլի:

Ըստ «ՌԻԱ նովոստիի», ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է տեղեկատվությունը, ըստ որի Դամասկոսում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը հետ է կանչվել` նրա անձնական անվտանգության մտահոգությունից ելնելով: Ֆորդը անցած հանգստյան օրերին արդեն լքել է Սիրիան:

Միաժամանակ, պաշտոնական Վաշինգթոնը չէր նախատեսում արտաքսել Սիրիայի դեսպանին իր երկրից: