10 հազար տարի առաջ Հյուսիսային Ամերիկայի չոր կլիման մամոնտներին ստիպել է փնտրել կանաչով հարուստ տարածքներ, որտեղ էլ նրանց ոչնչացրել են որսորդները, գրում են հնէաբանները Proceedings of the National Academy of Sciences պարբերականում, հաղորդում է РИА Новости-ն:

Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանը ներկայացնող Ջեսիքա Մեթքալֆը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են ամերիկյան մամոնտների ատամի էմալի վրա մնացած մնացորդները եւ պարզել են նրանց սնդդակարգը:

50 հազար տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում եղել են տաք եւ համեմատաբար խոնավ կլիմայով գոտիներ, սակայն 15 հազար տարի առաջ այդտեղ հաստատվել է շոգ եւ չոր կլիմա: Հին մարդկանց համար կանխատեսելի է դարձել մամոնտների տեղաշարժը եւ ժամանակակից հնդկացիների նախնիները հաջողությամբ ոչնչացրել են կենդանիներին: