Ադրբեջանի փոխվարչապետ-Համատեղ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուսթաֆան ընդունել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավիին։ Այս մասին տեղեկացրել է Իրանի դեսպանությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը, որոնք քննարկվել են նոյեմբերի 9-ին Տաշքենդում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման ժամանակ։
Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության, այդ թվում էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի վերաբերյալ հարցերը։





























