Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «որոշ պետությունների կողմից Հայաստանը զինելու անթույլատրելիության մասին», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նագիևի խոսքով՝ «այն ժամանակաշրջանում, երբ կա տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու բարենպաստ հնարավորություն, անընդունելի է, որ որոշ պետություններ զինեն Հայաստանը՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու համար», և նման գործողությունները «կարող են պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»։

շՆագիևը նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարին ասել է, որ «ԵԱՀԿ-ն այլ միջազգային կազմակերպությունների հետ պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու համար»։

Իր հերթին, Կաուման հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կարող է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման գործընթացին, և իր դիրքորոշումն է հայտնել տարածաշրջանի ապագա անվտանգության վերաբերյալ։