2024 թ. բյուջեով 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների  պաշտպանվածության զգացողությունը  խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիք է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

«Վստահ եմ՝ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու  որևէ մտադրություն չունենք։ Այդ առումով  մեր զինված ուժերի  բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ  արտահայտվող անհանգստությունները անկեղծ չեմ հանարում երկու պառճառով. նախ յուրաքանչյուր ինքիշխան պետության  ոչ միայն  իրավունքը,  այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, երկրորդ՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը  Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի է եղել և, ըստ էության, շարունակում են մնալ այդպիսին»,- ասաց Փաշինյանը։