Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն հոկտեմբերի 25-26-ին կայցելի Հայաստան, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն: Նա նախագահելու է Ֆրանսալեզու քաղաքապետերի միջազգային ընկերակցության (AIMF) Գլխավոր Ասամբլեայի 31-րդ եւ Գործադիր մարմնի 71-րդ նիստերին: Երեւանի քաղաքապետի հետ համագործակցության հուշագրեր են ստորագրվելու:

Հոկտեմբերի 25-ին Դելանոեն կայցելի ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի:

Փարիզի քաղաքապետը կլինի նաեւ Էջմիածնում, կհանդիպի գարեգին Բ կաթողիկոսի հետ:

Հոկտեմբերի 26-ին Բերտրան Դելանոեին կընդունի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ֆրանսալեզու քաղաքապետերի միջազգային ընկերակցության (AIMF) Գլխավոր Ասամբլեայի 31-րդ նիստում իր ողջույնի խոսքը կասի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: