Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը կարծում է, որ վարչական պատասխանատվության ռուսական համակարգը լուրջ խնդիրներ ունի:

«Ակնհայտ է, որ եթե հանգստի համար նախատեսված հաստատություններում հայտնվում են թմրանյութերի ազդեցության տակ գտնվող մարդիկ, ապա դա պետք է բավարար հիմք լինի նման հաստատությունները լիցենզիայից զրկելու համար»,- ասել է Իվանովը` գիտապրակտիկ կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է «Ինտեֆաքսը»: