Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն այսօր խուզարկություն են իրականացրել Վանաձորի համայնքապետարանում՝ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին կոմիտեից, սակայն չհայտնեցին, թե ինչ վարույթի մասին է խոսքը։

Մենք տեղեկացանք, որ խուզարկությունը վերաբերում է համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության եւ գնումների քրեական վարույթին։