Հայաստանի պաշտպանության նախարարությունում, հոկտեմբերի 24-ին, մեկնարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնց ընթացքում քննարկվելու են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ռուսական կողմից գլխավորում է ռազմատեխնիկական հագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:
Նիստի աշխատանքներն ավարտվելու են հոկտեմբերի 28-ին:




























