ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել բանակցություններն ու փնտրել խաղաղության համաձայնագրին հասնելու նոր հնարավորություններ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման:

Նա անդրադարձավ նաև լրագրողների այն հարցին, թե կազմակերպությունն ինչպես է մեկնաբանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին Ադրբեջանի պատվիրակության բացակայությունը, արդյոք դա չի դիտարկում որպես ապակառուցողական մոտեցում, այն դեպքում, երբ անընդհատ խաղաղության մասին է խոսվում։

Կաուման հիշեցրեց, որ մինչ Հայաստանը ժամանելը երկու օրով Ադրբեջանում է եղել և տպավորություն է ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության բանակցություններին։

«Դա այն ուղերձն է, որ նրանք ցանկանում են փոխանցել։ Իհարկե, ես ուզում եմ հավատալ, որ խաղաղության համաձայնագրին հասնելու հնարավորություն կա»,- նշեց ԵԱՀԿ ԽՎ նախագահը։