Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը ներկայացրել են «Fattah» բալիստիկ հրթիռի նոր՝ հիպերձայնային սավառնող մարտագլխիկով (HGV) զինված տարբերակը, հայտնում է Tasnim-ը։

Տեղական արտադրության բարդ հրթիռը համընդհանուր ցուցադրման է դրվել  Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի՝ Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի, կիրակի   Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ցուցահանդես այցելելու ժամանակ:

«Fattah»-ի առաջին՝ 1400 կիլոմետր հեռահարությամբ, տարբերակը  ներկայացվել է հունիսին:

«Fattah-1»-ի մարտագլխիկն ունի գնդաձև շարժիչ, որն աշխատում է  պինդ վառելիքով, շարժական ծայրափողակով, որը թույլ է տալիս հրթիռին շարժվել բոլոր ուղղություններով:

Սակայն  «Fattah-2»-ը հագեցած է HGV մարտագլխիկով, որը կարող է մանևրել և սահել հիպերձայնային արագությամբ:

HGV մարտագլխիկը թույլ է տալիս բալիստիկ հրթիռին արձակումից հետո զգալիորեն փոխել իր հետագիծը:

HGV-ի մանևրելիությունը թռիչքի ժամանակ այն դարձնում է անկանխատեսելի, հնարավորություն տալով արդյունավետորեն խուսափել ՀՕՊ միջոցներից: