Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլլաթիֆ Ջամալ Ռաշիդը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա պատվին Ադրբեջանի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, պատվո պահակախումբ է շարվել։
Նշվում է, որ Իրաքի նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնյաներ։





























