Թուրքիայի Վան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարական եւ տուժածներին օգնություն ցույց տալու հարցում Վանի նահանգապետարանը հրաժարվել է համագործակցել քաղաքապետի հետ։
Firat գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցում առաջ եկած բացթողումների պատճառով հասարակությունը հայացքն ուղղել է Վանի նահագապետարանի կողմը։ Շատերը քննադատում են, որ Վանի նահանգապետարանը հրաժարվում է համագործակցել քաղաքային իշխանությունների հետ։ (Նահանգապետը նշանակվում է Անկարայի կողմից, իսկ քաղաքապետն ընտրվել է տեղի քուրդ բնակչության կողմից-NEWS.am)
Վանում զարմացած են, որ նահանգապետարանի պաշտոնական կայքում երկրաշարժի մասին որեւէ բառ չկա կամ ոչ մի տեղեկություն չկա, որ օգնություն ցույց տալ ցանկացող կազմակերպությունները կարողանան փոխանցումներ իրականացնել։
Բացի այդ, անպատասխան են մնում Վան նահանգի բնակչության զանգերը դեպի նահանգապետարան։




























