Նոր կամուրջը եւ տարանցիկ երթուղին, որն Իրանը կկապի Ադրբեջանի հետ Աստարայով, շահագործման կհանձնվեն  մեկ ամսվա ընթացքում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն,  այս մասին հայտնել է Աստարայի քաղաքապետ Մոհամեդռեզա Շահաբզադեն։

«Նոր կամրջի շահագործումից հետո բոլոր բեռնատարները, որոնց պատճառով խցանումներ են առաջանում, կանցնեն դրանով, եւ մենք այլեւս խցանումներ չենք տեսնի»,- նշել է քաղաքապետը։