Արեւմտյան երկրները սկսեցին Լիբիայի ռմբահարումները, երբ Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին դադարեց ծառայել նրանց եւ արգելեց յուրացնել նավթային հարստությունները: Այսօր նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Նրա խոսքով, եվրոպացի կամ ամերիկացի որեւէ նախագահ չի եղել, ով չայցելի Լիբիա եւ համաձայնագիր կնքած չլինի: Իրանի առաջնորդը նաեւ Քադաֆիի ոչնչացումը համեմատել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենի վերացման հետ: Ահմադինեժադն ասել է, որ Քադաֆիին սպանել են, որպեսզի նա ոչինչ չկարողանա պատմել: «Նույն կերպ նրանք վարվեցին Բեն Լադենի հետ»,- կարծում է Իրանի նախագահը:

Ահմադինեջադը քննադատել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ այն «անազնիվ կազմակերպություն անվանել», որը ցանկանում էր գողանալ լիբիական նավթը: