Հայկական ատոմակայանի աշխատակիցների սոցիալական բողոքի կամքը արժանի է բարձր գնահատականի: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 25-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ես բարձր եմ գնահատում սոցիալական շերտերի վճռականությունն ու կամքը, որ պատրաստ են կանգնել իրենց իրավունքների պաշտպանության համար: Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին դեմքով շրջվել դեպի մարդիկ եւ զբաղվել նրանց սոցիալական խնդիրների լուծմամբ: Հակառակ դեպքում, երբ սոցիալակյան դժգոհությունը հասունանա, դրան միայն դուք եք պատասխանելու»,- ասել է Մինասյանը` դիմելով կառավարությանը:




























