Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 432-ի: Այս մասին այսօր`, հոտկեմբերի 25-ին, հայտնել է Reuters-ը` վկայակոչելով արտակարգ իրավիճակների վարչությունը:

Ավելի վաղ նշվում էր 366 զոհի մասին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում, հոկտեմբերի 23-ին, Վանի նահանգում 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն զգացվել է նաեւ Հայաստանի տարածքում: