Առաջիկա 5 օրերին` հոկտեմբերի 26-29-ին, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 26-27-ին ինտենսիվ:
Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 26-ին լեռնային շրջաններում, 27-29-ը` նաեւ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւելյան 2-7մ/վրկ, 26-27-ին առանձին վայրերում ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 11-13 աստիճանով:




























