Ամազոնի անտառներում բրիտանացի զբոսաշրջիկների կողմից նկարահանված տեսնյութը, ըստ The Sun и The Daily Mail-ի, վկայում է այն մասին, որ մենք միայնակ չենք տիեզերքում: Զբոսաշրջիկները ցանկացել են նկարահանել տեղի երխաներին եւ չեն էլ իմացել, թե ինչպես են կադրում հայտնվել փայլող մի գունդ, իսկ ծառերի մեջ` մի այլմոլորակային:
Զբոսաշրջիկների տեսանյութին ուշադրություն է դարձրել պարանորմալ երեւույթների հետազոտող Մայքլ Կոենը, «աշխարհում միակ միջգալակտիկական նորությունների ծառայության»` Allnewsweb.com-ի սեփականատերը:
Նա անմիջապես որոշել է, որ այդ նյութը կեղծ չէ, եւ համոզիչ ապացույցներ է պարունակում երկրից դուրս քաղաքակրթություններին գոյության մասին:
Կադրում եկվորը միայն շարժում է գլուխը, իսկ ոչ հեռվում կապույտ գնդի փայլը, որը համարվել է ոչ երկրային թռչող օբյեկտ, ընդհանրապես չի փոխվել:
Ոմանք ենթադրում են, որ լույսը լապտերի արդյունք է, իսկ եկվորը` ընդամենը տիկնիկ: Այլ խոսքով` ֆիլմը, այնուամենայնիվ, կատակ է:











