Առաջին անգամ Հայաստանում, հոկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Շահումյանի հրապարակում հանդես կգա սթանթռայդինգի աշխարհի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն, մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը: Նա կապացուցի, որ մոտոցիկլետը միայն փոխադրամիջոց չէ:
Քրիս Պֆայֆերը Երեւանում ցույց կտա, որ մոտոցիկլետը ոչ միայն կարելի է վարել, այլեւ անել անհավանական բաներ. Պֆայֆերն անարգել թռչում է 33 մարդկանց վրայով առանց կանգնելու, 30 վայրկյանում հետեւի անիվների վրա 15-անգամյա պտույտ է կատարում եւ անգամ հնարքի կատարման ժամանակ հասցնում է համբուրվել աղջկա հետ:
Սթանթռայդինգը մոտոցիկլետի հետեւի կամ առջեւի անիվների վրա բարդ կամ ցուցադրական հնարքների կատարում է, անգամ երբ մոտոցիկլետը կանգնած է: Սթանթռայդինգը աշխարհի ամենատպավորիչ սպորտաձեւերից մեկն է:
Քրիս Պֆայֆերի նվաճումները սթենթռայդինգում.
2003, 2007, 2008, 2009 – Սթանթռայդինգի աշխարհի քառակի չեմպիոն
2004, 2006, 2007, 2008 – Սթանթռայդինգի Եվրոպայի քառակի չեմպիոն
1996, 1997, 2000, 20004 - Erzberg Red Bull Harescramble, Extreme Enduro Race-ի քառակի չեմպիոն
Երեք երեխաների հայրը չի վախենում ռիսկի դիմել եւ պատրաստ է ամեն տարի նոր ռեկորդներ սահմանելու, որոնք ստիպում են դիտողներին ապշել:




























