Եմենի կառավարությունը եւ գեներալ Ալի Մոհսեն ալ-Ահմարը, ով այս տարվա մարտին միացել էր ընդդիմադիրներին, այսօր` հոկտեմբերի 25-ին, կրակի դադարեցման մասին համաձայնագիր են կնքել:
Կողմերը համաձայնել են ազատ արձակել հակամարտության ժամանակ առեւանգված մարդկանց, հայտարարել է կառավարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, գործարքը կնքվել է երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի եւ Մոհսենի միջեւ` երկրի փոխնախագահ Աբդ Ռոբբո Մանուրա Հադիի միջնորդությամբ, հաղորում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Երկրի նախագահի դեմ բողոքի ակցիաները, ով խոստանում էր լքել նախագահի պաշտոնը, բայց չարեց դա, վերջին շաբաթներին փաստացի չեն դադարում:
Ցուցարարների եւ ոստիկանների բախումներ են տեղի ունենում ամեն օր: Զոհերի թիվը հասնում է հազարների:




























