Այսօր` հոկտեմբերի 25-ին, ժամը 19.55-ին, Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի տարածքում, մասնավորապես Երեւանում` 3-4 բալ ուժգնությամբ:

Թուրքիայում նոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: