Ամերիկյան Օքլանդ քաղաքում ոստիկաններն սկսել են քաղաքապետարանի դիմացի հրապարկից դուրս բերել վրանները, որտեղ երկու շաբաթ շարունակ  բողոքում էին Ուոլլ սթրիթի դեմ, հաղորդում է  АР-ին:

Բողոքողներց մեկը` Այիաննա Ջոնսոնը, ում ոստիկանները հանել են վրանից, մեջբերել է ոստիկանների խոսքը. «Մենք ցանկանում ենք, որ ձեզ համար լավ լինի, ահա եւ վերջ»:

Հիշեցնենք, որ «Գրավիր Wall Street»-ը շարժմանն իր աջակցությունն էր հայտնել  System of A Down խմբի ղեկավար, երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:

«Գրավիր Wall Street» շարժումն սկսվել է ԱՄՆ-ում, սակայն արդեն հասել է եվրոպական այլ երկրներ:  Անցած հանգստյան օրերին ակցիաներ են տեղի ունեցել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում:

Տասնյակ հազարավոր մարդկանց բողոքն ուղղված է ֆինանսական ինստիտուտների, հատկապես, բանկերի դեմ:  Փողոց դուրս եկածները բանկերին մեղադրում են անարդարության, գերշահույթի ստացման մեջ: Շարժման կողմնակիցներից է նաեւ WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: