Եվրագոտու ֆինանսների նախարարների հանդիպումը, որը ծրագրված էր չորեքշաբթի` հոկտեմբերի 26-ին, չի կայանա,  հաղորդում է  The Wall Street Journal-ը:

Անցած կիրակի տեղի ունեցած եվրոպացի առաջնորդների գագաթնաժողվի արդյունքներով իշխանությունները չեն կարողացել համաձայնության գալ պարտքային ճգնաժամից դուրս գալու ծրագրի շուրջ: Վերջնական ծրագիրն էլ համաձայնեցնելու համար նրանք պետք է հավաքվեին չորեքշաբթի: