Սատուրնի արբանյակ Տիտանը իր կառուցվածքով եւ պատմությամբ շատ նման է Երկրին: Նշանակում է, այնտեղ եւս կարող է կյանք գոյություն ունենալ, գրում է «Вокруг света»-ն:
Դրա օգտին փաստարկներ են գտել իսպանացի գիտնականները: Տիտանի մակերեւույթին կան գետեր եւ լճեր: Բացի այդ, Տիտանը մոլորակի միակ մթնոլորտ ունեցող արբանյակն է:
Ճիշտ է, տարբեր է ելակետային նյութը, որից ձեւավորված են Երկիրն ու Տիտանը եւ տարբեր են պայմանները, որոնք հանգեցրել են նրան, որ Սատուրնի արբանյակի վրա ջրի դերում լինեն մեթանն ու էթանը, իսկ մթնոլորտն առավալպես բաղկացած է ազոտից, եւ երկրային օրգանիզմի համար պիտանի չէ:
Մասնագետները, սակայն, կարծում են, որ դեռեւս վաղ է ինչ-որ բան պնդել. տվյալները բավարար չեն: Դրանք կարող է հավաքել միայն հետազոտական տիեզերական սարքը, իսկ առայժմ այդպիսի սարքեր գոյություն ունեն, լավագույն դեպքում, միայն նախագծերի տեսքով:



























