Հաքերների հայտնի Anonymous խումբը պատերազմ է  հայտարարել մանկական պոռնոգրաֆիային:

Ինչպես հաղորդում է  «Газета.Ru»-ն, Anonymous –ն առաջին հերթին սպառնալիքով դիմել է Freedom Housing վեբ-հոսթինգին, որը հոսթինգ է տրամադրում նողկալի կոնտենտով կայքերին:

«Մեր պահանջները պարզ են` ձեր սերվերներից վերացնել ողջ մանկական պոռնոգրաֆիան: Հրաժարվեք հոսթինգային ծառայություններ մատուցել ցանկացած կայքի, որը մանկական պոռնոգրաֆիա է տարածում: Այդ հայտարարությունը վերաբերում է ոչ միայն Freedom Housing-ին, այլ համացանցում յուրաքանչյուրին: Նշանակություն չունի, թե ով եք դուք: Եթե տեսնենք, որ դուք հոսթինգ եք տրամադրում,  տարածում եք մանկական պոռնոգրաֆիա կամ աջակցում եք դրան,  դուք կդառնաք մեր թիրախը»,- նշվում է Anonymous –ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Anonymous-ը արգելել էր մի քանի կայքեր մուտքը, որոնց սպասարկում է  Freedom Hosting, եւ այդ վեբ-հոսթինգին համարել է «համար առաջին թշնամին»: