Թաիլանդի հարավային նահանգներից մեկում, այսօր` հոկտեմբերի 25-ին, հզոր պայթյունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է առնվազն 3 մարդ, ավելի քան 30-ն ստացել են վնասվածքներ: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ոստիկանությունում հայտարարել են, որ նույնանուն վարչական կենտրոնում մեկը մյուսի հետեւից նվազագույնը 7 պայթյուն է գրանցվել:
Նշենք, որ Յալայի շրջանում, որտեղ որոտացել են պայթյունները, շատ հյուրանոցներ ու ռեստորաններ կան զբոսաշրջիկների համար:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», պայթյունները կապված են Տակ Բաի քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ, որը տեղի էր ունեցել ուղիղ 7 տարի առաջ: Այն ժամանակ, զինվորների կողմից 1500 տեղի բնակիչներին ցրելու ընթացքում սպանվել էր ավելի քան 80 մարդ:




























