Western Union-ի «Your World» հավելվածի միջոցով հայտնի է դարձել այն մարդը, ով  ավելի շատ կոնտակտներ ունի աշխարհի ամենահայտնի  Facebook սոցիալական ցանցում:

Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, նա  26- ամյա պորտուգալացի Ուգո Պերեյրան է: Նա 5000 ընկերներ ունի աշխարհի 124 երկրներից:

«ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ  «Your World»–ը տվյալներ է հավաքում օգտագործողի կոնտակների մասին սոցիալական ցանցի անդամների հետ: Արդյունքում Պերեյրան հավաքել է մոտ 500 հազ. միավոր: