Նոյեմբերի լույս 21-ի գիշերը Ադրբեջան վերադառնալուն պես Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է Abzas Media առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆգըզին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Վագըֆգըզին անմիջապես օդանավից տեղափոխել են Բաքվի գլխավոր ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ նրա տունը խուզարկվել է։

Մեկ օր առաջ մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել էր Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Վագիֆգիզին հայտնի է ադրբեջանցի պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ իր լրագրողական հետաքննություններով։

Նա նախկինում իր մասնագիտական ​​գործունեության համար քրեական հետապնդման է ենթարկվել։