Առավելապես բևեռացված աշխարհաքաղաքականությունը կարող է սկսել քայքայել առցանց աշխարհի հիմքերը, զգուշացրել է ICANN  ոչ առևտրային կազմակերպությունը, որը պատասխանատու է ինտերնետի տեխնիկական ենթակառուցվածքի համար:

«Շատ կարևոր է տարբերակել, թե երկրներն ինչ են որոշում անել բովանդակության վերահսկողության, այլ ոչ թե տեխնիկական ենթակառուցվածքի հետ», - AFP-ին ասել է ICANN-ի ժամանակավոր գործադիր տնօրեն Սալի Քոսթերթոնը: «Տեխնիկական մակարդակում մասնատման վտանգը հսկայական է։ Հիմքը քանդվում է, և խաղն ավարտված է»։

ICANN-ը կառավարում է ինտերնետի տեխնիկական հիմքը դրա հիմնադրումից՝ 1998 թվականից սկսած, և վերջին յոթ տարվա ընթացքում այն ​​գործել է միջազգային մոդելին համապատասխան, որտեղ բոլոր «շահագրգիռ կողմերը» աշխատում են միասին:

ICANN-ն առավել հայտնի է իր այն աշխատանքով, որով պահպանում և ընդլայնում է ինտերնետային հասցեների համակարգը նոր «տիրույթների» և լեզուների համար՝ սկսած «.com»-ի գոյության առաջին օրերից, որն օգտագործում էր միայն լատինական այբուբենը: Բայց քանի որ առցանց չարաշահումները՝ ապատեղեկատվությունից մինչև ատելություն պարունակող բովանդակություն, դառնում են ավելի նենգ, ավելացել է շահագրգռվածությունը կառավարություններին ինտերնետի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն տրամադրելու հարցում, ներառյալ այն ասպեկտները, որոնց նախկինում անդրադարձել է ICANN-ին:

Ինտերնետի ենթակառուցվածքի վերահսկողությունը կառավարություններին և առևտրային խմբերին տալը, ինչպես նաև տեխնիկական համայնքի փակումը կարող է կործանել դրա հիմքը, նախազգուշացրել է Քոստերթոնը:

Սակայն կառավարություններին և առևտրային խմբերին նման ազդեցություն տալու առաջարկները շրջանառվում են ՄԱԿ-ում, և ակնկալվում է, որ նման քննարկումները, ըստ ICANN-ի տվյալների, իրենց բարձրակետին կհասնեն 2025 թվականին:

«Դուք սկսում եք խարխլել հիմքը՝ փոխելով ինտերնետի կառավարման մոդելի աշխատանքի ձևը», - ասել է Քոստերթոնը:

Թեև ICANN-ը պատշաճ վիճակում պահպանում է ենթակառուցվածքը, որտեղ գործում է ինտերնետը, այն ոչ մի կապ կապ չունի իր կողմից աջակցվող թվային որևէ բովանդակության հետ: «Ես իրականում չեմ կարող որևէ բան հեռացնել ինտերնետից», - ասել է ICANN-ի ղեկավարը: «Եվ երկրորդ, ICANN-ը քաղաքականապես չեզոք է, և մենք չենք կարող որևէ մեկի կողմում լինել»:

Քոսթերթոնը մտավախություն ունի, որ մտածողությունը կփոխվի, եթե կառավարությունները ավելի շատ վերահսկողություն ստանան ինտերնետ ենթակառուցվածքի վրա: Նա նաև վտանգ է տեսնում կանոնակարգման անցանկալի հետևանքների մեջ այն երկրներում, որոնք մտադիր են պաշտպանել քաղաքացիներին նրանից, ինչ նրանք համարում են անընդունելի առցանց բովանդակություն: «Ինտերնետը չի ստեղծվել  ազգային սահմանների համար, այն գլոբալ ռեսուրս է», - ասել է Քոսթերթոնը: «Այն պահից, երբ կսկսեք այն  ապակենտրոնացնել, կսկսեք թվային կղզիներ ստեղծել»: Ըստ էության, ինտերնետը կարող է բաժանվել, քանի որ երկրները վերահսկում են այն, ինչ մարդիկ տեսնում են ինտերնետում: «Մենք ապրում ենք գնալով ավելի ազգայնական, բևեռացված աշխարհում», - ասել է Քոսթերթոնը: