ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը, թե հնարավոր է, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ հանձնած լինի Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։
«Ես չեմ կարծում, թե արժե դա ինչ-որ կերպ մեկնաբանել։ Մենք զարգացած հարաբերություններ ունենք Իրանի հետ, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Բայց այդ տեղեկությունը մենք չենք մեկնաբանի»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են Կրեմլում մեկնաբանել Քիրբիի հայտարարությունը։



























