Անձնական տվյալների եւ մասնավոր կյանքի լիազորների իռլանդական գրասենյակը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի վերաբերյալ անցկացրած հետազոության արդյունքները: NEWSru.com-ը հաղորդում է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ստվերային պրոֆիլներ, որոնք կուտակում են սոցիալական ցանցի մասնակիցների մասին ամբողջ ինֆորմացիան:

Իռլանդիայի իշխանությունները պարզել են, որ տեղեկատվություն է կուտակվում նաեւ սոցիալական ցանցերում չգրանցված մարդկանց մասին: Դրա համար օգտագործվում են էլեկտրոնային փոստի հասցեները, ակնթարթային հաղորդագրությունների կոնտակտները եւ այցելած կայքերը: Դոսյեներում պահվում են հավաքված ամբողջ տեղեկատվությունը, որով կարելի է բնորոշել մարդու քաղաքական, կրոնական, սեռական նախասիրությունները:

Ստացվում է, որ առանց որեւէ մեկի թույլտվության ստեղծվում է պատմության մեջ մարդկանց տվյալների խոշորագույն շտեմարանը: