Այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավայի հետ։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական պատվիրակության կազմում են պաշտպանության փոխնախարար - գլխավոր տնօրեն Ագիլ Գուրբանովը, պաշտպանության փոխնախարար – ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը եւ այլ պաշտոնատար անձինք։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները։





























