Թուրքիայում փլատակների տակից 10-ամյա երեխայի են դուրս բերել, որն այնտեղ անցկացրել է ավելի քան 50 ժամ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեխան հոսպիտալացվել է, բժիշկները նրա վիճակը շոկային են համարում:
Նշենք, որ Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո հետցնցումները դեռեւս շարունակվում են:
Վերջին 48 ժամվա ընթացքում գրանցվել է ավելի քան 400 հետցնցում:
Երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը 366 է, վիրավորներինը` 1301: Այս գիշեր փլատակների տակից դուրս են բերել 9-ամյա մի աղջնակի, ով այնտեղ անցկացրել է ավելի քան 34 ժամ:




























