Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը մեղադրել է ԱՄՆ-ին Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ձգտման մեջ։

«Մենք տեսնում ենք, թե ինչ արեց Ամերիկան Աֆղանստանի, Իրաքի եւ Ուկրաինայի հետ իր արեւմտյան «դեմոկրատիայով»։ Այժմ ԱՄՆ-ն  փորձում է նույն խաղը խաղալ Հարավային Կովկասում։ Բայց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքով, տարածաշրջանի պետությունները դա թույլ չեն տա»,- APA-ին ասել է Թուրքիայի նախագահի վաչակազմի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ  Այգյուն Աթարը։

«Որպես ՆԱՏՕ անդամ՝  մեր երկիրը համագործակցում է դաշինքի հետ որպես դաշնակից։ Թուրքիային անհանգստացնում եւ խիստ զայրացնում է այն, որ անգամ չնայած իր երկիրը ՆԱՏՕ անդամ է, Ամերիկան զենք է մատակարարում եւ իր քաղաքական հայտարարություններով աջակցում է ահաբեկչական կազմակերպությանը, որի դեմ պայքարում է Թուրքիան։ Սա երկերեսանիության քաղաքականության ամենաակնհայտ օրինակն է։ Միջազգային քաղաքականության փորձագետներն ասում են, որ Ամերիկայի եւ Ֆրանսիայի քաղաքականությունում խոսքը տաբերվում է գործից։ Ցավոք, այդ երկերեսանի քաղաքականությունը շարունակվում է ուժի կիրառմամբ»,- ասել է Աթարը։