Ադրբեջանի Բարդայի շրջանում փլուզվել է մի տուն։ Տանը հանգուցյալի հիշատակին հոգեհացի արարողություն էր կատարվում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, սգո արարողության ժամանակ փլուզվել է երկհարկանի սեփական տան երկրորդ հարկի հատակի մի մասը։ Տեղեկացվել է, որ տուժել է 13 մարդ։

Նրանք տեղափոխվել են Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Առկա տեղեկության համաձայն՝ տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։