Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ կարևոր դեր ունի», - ասաց նա։
Այդ հարցերը, ըստ փոխնախարարի, օրինակ, վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին։ «Այստեղ կարևոր է միջազգային մեխանիզմների առկայությունը։ Դա մի հարց է, կան նաև այլ հարցեր, որտեղ երաշխիքները կարևոր են: Մենք նշել ենք, որ այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բարձրաձայնվում է Հայաստանի կողմից բանակցություններում», - ընդգծեց Սաֆարյանը։











