Բաքվում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 6 մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Բաքվի Բինագադի շրջանի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է վեց մարդ՝ մեկ կին եւ հինգ տղամարդ։

Տուժածներին այս պահին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։

Այսօր հրդեհ է բռնկվել նաեւ Բաքվի շինանյութերի շուկայում։