Վերջին տարիներին Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև շփումներ են եղել՝ երկու երկրների արտգործնախարարները հանդիպել են երկու անգամ, եղել են հեռախոսազրույցներ, բազմապրոֆիլ շփումներ։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայ հայրենակիցների հարցերին։
«Իմ գնահատմամբ՝ գործընթացները զարգանում են, և հուսով եմ, որ մոտ ապագայում Հայաստանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, ինչը շատ կարևոր և նշանակալից իրադարձություն կդառնա»,- նշել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությանը, որը, ինչպես Սաուդյան Արաբիան, չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, Փաշինյանը նշեց, որ քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորվմանը զուգահեռ աստիճանաբար կլուծվի նաև Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։





























