ՀՀ կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ամբողջ հանրապետությունում եւ մասնավորապես Սյունիքի մարզում. վերջին 5 տարիներին ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքի մարզում, 100 մլրդ դրամի ներդրում ենք արել Սյունիքում, տարբեր ծրագրերով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի եւ մասնավորապես Մեղրիի ապագային վերաբերող հարցին:

«Մեղրիում վերակառուցվում է Իրանի հետ սահմանային մաքսակետը, ԵՄ-ի աջակցությամբ ժամանակակից մաքսակետ ենք ստեղծում, եւ դա շատ աշխատատեղերի լուրջ խթան է լինելու: Վերջերս ստորագրեցինք պայմանագիր, սկսվելու է Հյուսիս-Հարավի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը: ԵՄ-ն ներդրումների եւ տնտեսական պլանի շրջանակներում արդեն իսկ բավականին խոշոր հատկացումներ է  արել Սյունիքի դիմակայունությունը բարձրացնելու համար: Կապանում մենք արդեն իսկ գործարկել ենք օդանավակայանը: Իհարկե, պարբերականության, տեխնիկական հագեցվածության հետ կապված որոշակի խնդիրներ կան, չեղարկվում են թռիչքները եղանակային պայմանների պատճառով:

Ընդհանրապես, մենք Մեղրիում բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր ենք անում, յս պահին  իրականացնում ենք Սյունիքում 60 կրթահամալիների կառուցման ծրագիրը: Սա ինչի՞  համար ենք անում, հստակ քաղաքական ուղերձ հղելու համար, որ Սյունիքի հետ կապված մեռր բոլոր պլանները կապվում են ռազմավարական զարգացման, բարեկեցության, տնտեսական ակտիվության հետ եւ այլն:

Մենք ծրագիր ենք իրականացնում, որ հավասարաբար վերաբերում է Սյունիքի մարզին եւ Մեղրիին: 16 մլն դրամի ծրագրերը, որ մարդկանց տալիս ենք, որ իրենք տներ կառուցեն իրենց համար»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ նույնիսկ այդ կոնտեքստում չի ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին Հայաստանից պետք է անջատել. «Ես դրա մեջ երբեմն միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես խոցելի անվտանգության գոտի առանձնանցնենք: Ոչ, մենք չենք առանձնացնում, եւ Սյունիքի մարզի զարգացումը, անվտանգությունը, բարեկեցությունը մեր ամենօրյա աշխատանքի մեջ է: Իհարկե, այն անվտանգային խնդիրները, որ ունենք, դրանք կան եւ Տավուշում, եւ Գեղարքունիքում, Արարատի Մարզում, Վայոց Ձորի մարսում, Սյունիքի մարզում:  Բայց այդ անվտանգային խնդիրները պետք չի ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել: Այդ խնդիրները լուծելու համար է, որ մենք «խաղաղության օրակարգն» ենք որդեգրել, եւ բավականին ուժեղ միջազգային կոնսոլիդացիա ենք ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության եւ ժողովրդավարության պաշտպանության շուրջ:

Ցավոք, այսօր տեսնում եք՝ աշխարհում ինչ է կատարվում, բացարձակ անվտանգություն աշխարհում չկան: Մենք պետք է այս նոր միջավայրում հուսալի անվտանգային մեխանիզմներ ձեւավորենք:  Իմ համոզմունքն է, որ 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն մեկ բան՝ տեւական, դե յուրե արձանագրված պարտադիր խաղաղությունը»,- ընդգծեց  Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ Սյունիքի մարզը Հայաստանի տնտեսապես ամենաակտիվ հատվածների մեկն է, որովհետեւ մեր երկրի ներմուծման եւ արտահանման մի զգալի մասը տեղի է ունենում Մեղրիի մաքսակետով: