Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ շուտով կներկայացվեն պաշտպանական նոր ձեռքբերումները մակերևութային, ստորջրյա, հրթիռային և անօդաչու նավերի ոլորտում, հայտնում է IRNA-ն։
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել նավերի ստեղծման ոլորտում։ Զգալիորեն բարձրացվել է հայրենական մասնագետների կողմից ստեղծված նավերի կայունության և արագության աստիճանը, ինչը եզակի է աշխարհում և երեք անգամ գերազանցում է ամերիկյան նավերի արագությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների ռազմածովային ուժերի հրթիռային կարողությունները աշխարհում աննախադեպ մակարդակի են հասնում, և նրանք կարող են թիրախներ խոցել 2000 կիլոմետր ճշտությամբ։
Ներկայումս արտադրվում է երկու օդային հրթիռ՝ անօդաչու թռչող սարքերի և 4 և 17 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռների դեմ պայքարելու համար, որոնք կներկայացվեն ապագայում»,- նշել է նա։





























