Իրանի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ ՌԾՈւ Հյուսիսային նավատորմը շուտով կունենա «Deylaman» էսկադրային ականակիրը, տեղեկացրել է Mehr-ը։
Ծովակալ Իրանին ընդգծել է, որ Կասպից ծովը խաղաղության եւ բարեկամության ծով է, եւ նավատորմի համալրումը նոր ականակրով ծառայում է երկու հիմնական նպատակի։
Առաջինը նավագնացության անվտանգության ապահովումն է՝ Կասպից ծովի ինքնատիպ պայմանների հաշվառմամբ։
Երկրորդ նպատակը ուժերի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է, քանի որ ՌԾՈւ բոլոր ուսումնական կենտրոնները գտնվում են երկրի հյուսիսում, ասել է նա։
Իրանի ՌԾՈւ հրամանատարն ավելացրել է, որ «Deylaman»-ը «Jamaran» էսկադրային ականակրի կատարելագործված տեսակն է։





























