Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային նավատորմը երկու նոր «օդ-օդ» դասի հրթիռ է  ստեղծել, հայտարարել է ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար, դերծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին, հայտնում է Mehr-ը։

Դերծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին ասել է, որ երկու նոր  հրթիռները մշակվել են անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների ոչնչացման համար:

Նա հավելել է, որ նոր հրթիռների հեռահարությունը 4 և17 կմ է։

Դրանք կներկայացվեն ապագայում, նշել է նա։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև նշել է, որ արհեստական ​​բանականությամբ հրթիռները կարող են ճշգրիտ խոցել թիրախները մինչև 2000 կմ հեռավորության վրա։