Մոսկվայում Սաուդյան Արաբիայից ժամանած կինը ոստիկաններին խնդրել է մտրակել ադրբեջանցուն, որն, ըստ նրա, դարպասել է իրեն մայրաքաղաքի շուկաներից մեկում: Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Նադա-Աբդուլլահը պատմել է, որ շուկայում՝ կրպակներից մեկի մոտ, վաճառողը սկսել է ձեռք գցել իրեն, երբ ինքը  փորձել է մորթյա գլխարկը: Դրանից հետո կինը վայր է գցել գլխարկն ու անմիջապես վազել ոստիկանության բաժին։ Նա իրավապահներին պատմել է կատարվածի մասին և առաջարկել պատժել նրան այնպես, ինչպես դա անում են իր հայրենիքում՝ անխնա մտրակել հրապարակում։

Ոստիկանները  բացատրել են, որ Ռուսաստանում նման պատիժներ չկան։ Իրավապահները հարցաքննել են վաճառողին։ Նա  ասել է, որ պարզապես ձեռքով ակտիվ շարժումներ է արել ու պատահաբար դիպել  աղջկա ազդրին, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։