Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը այցով ժամանել է Ադրբեջան։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Յաշար Գյուլերը Բաքվում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Թուրքիայի պաշտպանության նախարարին դիմավորել է նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովը։