Ադրբեջանում ձերբակալել են քրոջը սպանած տղամարդուն։

Ինչպես հաղորդում է APA-ն, Գյանջա քաղաքի դատախազության տվյալներով՝ ծագած վեճի ժամանակ Ալի Ալլահվերդիզադեն (2001 թ.) դանակահարել է Փերի Ալլահվերդիզադեին, ինչի արդյունքում նա մահացել է։ Հարուցվել է քրեական գործ` «Դիտավորյալ սպանություն» հոդվածով։

Հաղորդվում է, որ Ալլահվերդիզադեն կտրել է քրոջ կոկորդը, քանի որ վերջինս օգտվել է Instagram սոցիալական ցանցից։ Ալի Ալլահվերդիզադեն զինվորական է։