Այս տարվա ընթացքում տիբեթյան արդեն տասներորդ հոգեւորականն է ինքնահրկիզվել` ի  նշան չինական կառավարության կողմից գործդրվող կրոնական ճնշումներ դեմ բողոքի, հայտնում է Reuters-ը` հիմնվելով «Ազատ Տիբեթ» իրավապաշտպան կազմակերպության տվյալների վրա:

Հոգեւորականը, որի անունը չի նշվում, հրկիզել է իրեն Չինաստանի հարավ-արեւելքում գտնվող Սիչուան նահանգի տարածքում: Ողջ է նա, թե ոչ, չի հաղորդվում: Տեղի իշխանություններրը հայտնել են, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն չունեն:

Ավելի վաղ 2011թ. ընթացքում եւս 9 նմանատիպ ինքնահրկիզում էր եղել, որոնցից 8-ը` նույն նահանգի Աբա (Նգավա) շրջանում: Անցած շաբաթ առաջին անգամ կին է ինքնահրկիզվել, հայտնում է ABC News-ը: Նվազագույնը 5-ի դեպքում բողոքողները մահացել էին: