Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի ներքին գործերի վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի մի քաղաքացու եւ մարզի մի բնակչուհու, որոնք կասկածվում են «Պրիվատբանկի» բաժանմունքը հուլիսին կողոպտելու մեջ, հաղորդում է Կորեսպոնդենտ.net-ը:

Բանկից հայտնել են, որ չարագործները ժամանել էին բանկի բաժանմունք բանկի աշխատակիցների անվան տակ եւ պահանջել էին ցույց տալ իրենց հաստատության տարածքը:

Երբ գանձապահը ոտքի է կանգնել, տղամարդը, սպառնալով ատրճանակով, կապել է նրա ձեռքերը: Այնուհետ նրանք մտել են գանձարան եւ 28 հազար գրիվան վերցրել:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է 26-ամյա ուկրաինուհին, իսկ հաջորդ օրը` նրա 28-ամյա հայ հանցակիցը: